среда, 22 февраля 2012 г.

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐՏԱՌՈՑ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԸ



Յուրաքանչյուր լավ ռեստորան, ամեն դեպքում, լավ շոու է…Աշխարհում միլիոնավոր ռեստորանային համալիրներ կան, մեկը մյուսից լավն ու համեղ խոհանոցով, բայց արի ու տես, որ հիմնադիրներն իրենց բիզնեսի համար ինչ հնարքների ասես որ դիմում են` հաճախորդներին գրավչություն պարգևելու նպատակով: Զբոսաշրջիկներին էլ գրավում են միայն էքստրավագանտ ռեստորաններն իրենց խոհանոցով: Ներկայացնում ենք աշխարհի ամենաարտառոց ռեստորանային համալիրների ցուցակը:
 Kinderkookkafe – Ամստերդամի ամենաարտառոց ռեստորանը, որտեղ երիտասարդ մատուցողների  փոխարեն աշխատում են փոքրիկ երեխաներ: Նրանք ոչ միայն մատուցում են, այլև պատրաստում տարբեր տեսակի թխվածքաբլիթներ:
O’Noir Montreal – «մութ» ռեստորան: Ռեստորանի ինտերիերը արված է միայն մուգ գույնի ներկանյութերով, իսկ հյուրերին դիմավորում և մինչև սեղանն են ուղեկցում գիշերային տեսիլքներին հատուկ հագուստով անձիք: Արգելված է օգտագործել կրակայրիչ, բջջային հեռախոս, լույս արձակող այլ սարքեր: Բացվել է 1999-ին` Ցյուրիխում:
 
50 մետր բարձրության վրա սնվել, հավատացեք և ադրենալինի մեծ չափաբաժին է, և լավ մտածված հնարք: Բրյուսելի Dinner in the Sky ռեստորանային համալիրը կարող է հյուրընկալել ընդամենը 22 մարդու, չհաշված երեք խոհարարին և մատուցողներին: Սեղանները, գլխածածկ տաղավարները, լուսամփոփները, անվտանգության ամրակալներով նստատեղերը երկինք են բարձրանում կռունկի օգնությամբ: Ողջ ռեստորանը կշռում է 2,2 տոննա:
 
Ամստերդամում տեղակայված De Kas համալիրը տեղում է աճեցնում բանջարեղենը և այցելուների աչքի առաջ էլ քաղում են ու պատրաստում տարբեր տեսակի ուտելիքներ:
 
Թայվանում գործարկվել է զուգարանի թեմատիկայով յուրօրինակ ռեստորան: Modern Toilet Taipei համալիրում նստատեղերը և սպասքը զուգարանակոնքի տեսք ունեն, սեղաններըը` լոգարանի:
 
Նյու Յոյքում գործող ռեստորաններից մեկն էլ առաջարկում է վարդագույն ու լոսավոր սրահներում, բայց  մեծ մահճակալին բազմած`արաբական շեյխերի նման համտեսել համեղ կերակուրներ:
 
Հարավային Աֆրիկայի Observatory Restaurant Johannesburg  համալիրում էլ ողջ թեմատիկան տիեզերքն է, իսկ ուտեստների պատվիրման ու սպասելու ժամանակ կարելի է աստղադիտակների օգնությամբ վայելել երկինքը:
Ամերիկյան  Big Texan Steak Ranch Amarillo  ռեստորանում կարելի է չվճարել երկու կիլոգրամանոց սթեյքի համար, եթե կարողանաք այն ուտել մեկ ժամվա ընթացքում:
Alkatraz-ը` Տոկիոյում, բանտային թեմատիկայով է: Սնվել կարելի է բանտախուց հիշեցնող տաղավարներում, իսկ այցելուներից վերցնում են նախ մատնահետքեր, հետո ստիպում հանգնել կալանավայրին հատուկ հագուստ և բացատրում վարքի կանոնները:
 
Chacaltaya ski resort Cordillera –ն Բոլիվիայում տեղակայված է ծովի մակարդակից 5340 մետր բարձրության վրա:
 
Ֆինլանդիայում է գտնվում աշխարհի ամենափոքր ռեստորանը` Kuappi Iisalmi-ն, ուր կա միայն մեկ սեղան և երկու աթոռ:
Մալդիվյան կղզիներում գտնվող Hilton հյուրանոցային համալիրի ռեստորանում էլ կզարմանաք ամեն պահի, երբ ձեզանից աչք չեն կտրի շնաձկները, ծովային այլ կենդանիները: Ակվարիում-ռեստորանը` հինգ մետր ջրի տակ, ունի ընդամենրը տասնչորս նստատեղ:
 
Ռեյկավիում է գտնում ինքնատիպ Perlan համալիրը. այն կառուցվել է տաք ջրի ահռելի բաքերի վրա:
 
Beitou Incinerator –ն էլ Թաիիփիում կառուցվել է թափոնների վերամշակման գործարանի արտանետումների համար նախատեսված խողովակի վրա:
 
Իսկ ահա ֆիննական Puutorin Vessa Turku-ն արտաքին տեսքից հիշեցնում է հասարակական զուգարան:
 
Բայց եթե, այս բոլոր ռեստորանային համալիրները ձեր սրտով չեն, կարող եք համեղ կերակուրներ համտեսել բաց երկնքի տակ` ավստրալական անապատի հենց կենտրոնում: Sounds of Silence Ayers Rock –ը ազատության նոր մեկնակետ է:
 

Комментариев нет:

Отправить комментарий