четверг, 23 февраля 2012 г.

IPHONE-Ը ԿՕԳՆԻ ՃԻՇՏ ՀԱԳՈՒՍՏ ԸՆՏՐԵԼ


Ինչպես հայտնում է PCNews-ը, Apple iPhone-ը սմարթֆոնի համար թողարկվել է Netrobe հավելվածը, որն օգնում է հագուստի ընտրության հարցում, ինչպես նաև թույլ է տալիս ստեղծել վիրտուալ զգեստապահարան: «Նորաձև» հավելվածը թույլ է տալիս նաև ծրագրել, թե ինչ զգեստ կրել շաբաթվա յուրաքանչյուր օր և ինչպես ճամփորդության մեկնելուց առաջ կազմել իրերի ցուցակ:

Netrobe-ի ստեղծողների խոսքով՝ ապագայում ծրագիրը կդառնա ավելի ինտերակտիվ: TechCrunch-ի փոխանցմամբ՝ հավելվածում կավելացվի ընկերների հետ կիսվելու ու նրանց խորհուրդները հարցնելու հնարավորություն:

Netrobe-ը տեղադրված է App Store-ում և արժե 1,99 դոլար: Android օպերացիոն համակարգի համար հավելվածը կթողարկվի երկու-երեք ամսից:

Комментариев нет:

Отправить комментарий