суббота, 3 марта 2012 г.

MS Office 2010 Armenian LIP - հայերեն միջերեսի փաթեթ

 


Համակարգի պահանջները
  • Աջակցվող գործող համակարգեր՝ Windows 7; Windows Vista; Windows XP
  • Անհրաժեշտ ծրագրաշար: Excel, OneNote, Outlook, PowerPoint կամ Word գործադիրներ ներառող Microsoft Office 2010-ի ցանկացած ծրագիր։
  • Սկավառակում անհրաժեշտ տարածք. Ի հավելումն կոշտ սկավառակում տեղադրված Office 2010 ծրագրերի համար նախատեսված տարածքի` եւս 20 մեգաբայթ ազատ տարածք է պահանջվում:
Օգտագործման հրահանգներ.
Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերենն Օգտագործողի միջերեսին անցնելու համար կատարեք հետեւյալ քայլերը.
  1. Թողարկեք Microsoft Office 2010 Լեզվական նախըտրությունները Start\All Programs\Microsoft Office\Microsoft Office Գործիքներ ցանկից:​ 
  2. Ցուցադրման եւ Օգնության լեզուներըդաշտում, Ցուցադրման լեզուն տողի տակ ընտրեք անհրաժեշտ լեզուն եւ կտտացրեք Կայել որպես ենթադրյալ կոճակը:
  3. ​Խմբագրման լեզուներդաշտում ընտրեք անհրաժեշտ լեզուն եւ կտտացրեք Կայել որպես ենթադրյալ կոճակը:
  4. Կտտացրեք Լավ կոճակը:
Ընտրված լեզվական կարգավորումները կգործադրվեն Office ծրագրերի հաջորդ մեկնարկի ժամանակ:Նշում. Օգնության բաժնի նյութերը չեն ցուցադրվում Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերեն տարբերակում: Օգնության բաժինը ցուցադրվում է սկզբնական տեղադրման լեզվով:Կարգավորեք Օգնության բաժինը` նյութերը համակարգի հիմնական լեզվով ընթերցելու համար:


Ներբեռնումը հեռացնելու համար.

Windows XP Home կամ Professional տարբերակը օգտագործելու դեպքում հետեւեք այս քայլերին.
  1. Նախ դուրս եկեք բոլոր ծրագրերից:
  2. Երկկտտացրեք Հավելել կամ հեռացնել ծրագրերը պատկերակը` Windows Հսկիչ վահանակում:
  3. Կտտացրեք Microsoft Office Language Interface Pack 2010 Ընթացիկ տեղադրված ծրագրեր տուփում, ապա` Հեռացնել կոճակը:
  4. Հետեւեք հրահանգներին:


Windows Vista կամ Windows 7 օգտագործելու դեպքում հետեւեք այս քայլերին.
  1. Նախ դուրս եկեք բոլոր ծրագրերից:
  2. Երկկտտացրեք Ծրագրեր եւ յուրահատկություններ պատկերակը` Windows Հսկիչ վահանակում:
  3. Ապատեղադրել կամ Ընտրել ծրագիրը ընտրանքում կտտացրեք Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերեն Ընթացիկ տեղադրված ծրագրեր տուփում նշեք Ապատեղադրել ընտրանքը:
  4. Ապա հետևեք հրահանգներին:

Комментариев нет:

Отправить комментарий