пятница, 2 марта 2012 г.



IPAD ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՆ 3 ՄԻԼԻԱՐԴ ԾՐԱԳԻՐ


ABI հետազոտական կենտրոնը հայտնել է, որ Apple iPad օգտագործողները ներբեռնել են 3 միլիարդ ծրագիր 2010 թվականի գարնանից ի վեր, երբ պլանշետն առաջին անգամ թողարկվեց։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Android-ի ծրագրերի ներբեռնման թիվը բավականին քիչ է iPad-ի համար նախատեսված ծրագրերի ներբեռնման թվից, բայց ամեն ինչ կարող է փոխվել Android 4.0, Ice Cream Sandwich-ի թողարկումից հետո:

Technolog-ը հայտնում է, որ iPad-ի համար նախատեսված ավելի քան 140.000 ծրագրեր կան։ 3 միլիարդ ներբեռնման համար պահանջվել է iPad-ի թողարկումից հետո մեկուկես տարի միայն: Ի տարբերություն iPad-ի՝ Android-ի ծրագրերի ներբեռնումը հասնում է ընդամենը 440 միլիոնի


Հիմեձի ամրոց


Պատկեր:Himeji Castle The Keep Towers.jpg
Սպիտակ ձկնկուլի ամրոցը (ճապ. 姫路城 - Հիմեձի-ձյո) հնադարյան ամենապահպանված Ճապոնիայի ամրոցներից է և ամենաճանաչվածը զբոսաշրջիկների շրջանում: Ամրոցը բաղկացած է 83 շինություններից : Ամրոցի հիմքը քարից է , իսկ շինությունների մեծամասնությունը փայտից է` ներկված սպիտակ ներկով, որը հակահրդեհային հատկություն ունի: Ամրոցը ոչ միայն արտաքինից է ներկված սպիտակ ներկով , այլ նաև ներսից շինությունը հրդեհից փրկելու համար: Առնավազն երեք ժամ է հարկավոր , որպեսզի շրջես ամբողջ ամրոցի տարածքով: Ամրոցը առանձնակի շուք է ստանում նամանավանդ գարնանը , երբ ամրոցի պարտեզներում ծաղկում են հիասքանչ ծաղիկները, վարդերի թփերը: Հիմեձի ամրոցը ճապոնական մշակույթի գլուխգործոցն է: Նա համարվում է նաև 48 իշխանների հայրենիքը, հողերը նրա ընդարձակ են:Ամրոցի կառուցումը Խիմե լեռան ստորոտում սկսվել է 14-րդ դարի կեսերին: Այդ անունը նա ստացել է իր կառուցվածքների մեծ հղկվածության և էլեգանտության համար, որը հիշեցնում էր աննման սպիտակ թռչունի: Հիմեձի ամրոցը օրինակ է ծառայել վերջին ժամանակների ամրոցների համար: Նրա բարձր քարե հիմքը , սպիտակեցված պատերը մտել են ճապոնական ճարտարապետության հնարքների մեջ: Սկզբում ամրոցը բազմակի անգամ անցել է մեկ սամուրայական կլանից մյուսին, հատկապես 1467-77 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ: 16-րդ դարի վերջին , երբ ամրոցը գտնվում էր զորավար Տոյոտոմի Խիդեյոսիի ձեռքում մի շարք անգամ ավերված էր և կապիտալ նորոգման ենթակա էր: Եվ 1601-1609 թվականներին հայտնվեցին համարյա բոլոր ներկայիս կառույցները, որոնց վերևում 45մ բարձրության վրա վեր բարձրացավ յոթ հարկանի գլխավոր աշտարակը: Տոյոտոմի ընտանիքի նախաձեռնությամբ ամրոցի թարմացումը ավարտվել է 1618 թվականին: Ավելացան մի խումբ օգնող աշտարակներ և վերահատակագծման տարածքներ: Ամրոցի շուրջը կառուցվեց ընդարձակ այգի սպիրալաձև լաբիրինթոսներով և փակուղիներով, այնպես որ հարձակվող թշնամին ժամերով պետք է մոլորվեր լաբիրինթոսում , փոխանակ պատրաստվեր կրակ բացելու: Դա հնարամիտ հնարքը ոչ մի անգամ չի փորձվել կռվի ժամանակ, որովհետև ամրոցի շինարարության ավարտումից սկսած Ճապոնիայի այդ մասում սկսվել են խաղաղ ժամանակներ: Վերջին 2 հարյուրամյակներում ամրոցի կողքին առաջ եկավ Հիմեջի քաղաքը: 1871 թվականին Սպիտակ ձկնկուլի ամրոցը խլեցին նրա տերերից և մուրճի հարվածով վաճառվեց 23 իենով: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ամրոցի շրջակայքը վնասվել էր ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններից, սակայն ամրոցը մնացել էր անվնաս:

ՄԻ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔ



Այս կայքում դուք կարող եք ձեր նկարը շատ հեշտությամբ ձևափոխել: Կայքը այցելելու համար սեղմեք այստեղ:





Комментариев нет:

Отправить комментарий