понедельник, 20 февраля 2012 г.

Իսլանդական հրաբուխ






Իսլանդիայում վերջերս ժայթքած հրաբուխը ժայթքել էր նաև 1821թ.: Այն ժամանակ ժայթքումը տևել էր 2 տարի: Իսլանդական հրաբխագետները դեռևս չեն կանխատեսել, թե այս հրաբխի ժայթքումը որքան կարող է շարունակվել:

Ըստ երկրաբանների` Իսլանդիայում միշտ էլ եղել են ուժգին հրաբուխներ. սա ամենուժեղներից չէ: Այս երկրում ավելի հզոր հրաբխային ժայթքումներ են տեղի ունեցել 19-րդ և 20-րդ դարերում: 1815թ. այս երկրում ժայթքած հրաբխի հետևանքով հրաբխային մոխիրը դարձյալ պատել էր երկինքը, և Եվրոպայում մի քանի տարի շարունակ շատ ցուրտ ձմեռ էր լինում: Ըստ մասնագետների, եթե այս հրաբխի ժայթքումն էլ մի քանի ամիս կամ տարիներ տևի, հնարավոր են կլիմայական փոփոխություններ: Ընդհանրապես Իսլանդիայում կա 130 հրաբխային օջախ, որից 18-ը համարվում է ակտիվ:

Комментариев нет:

Отправить комментарий