пятница, 9 марта 2012 г.

Չիպսերի պատմությունը



Բոլորիս կողմից շատ սիրելի չիպսերը պարզվում է, որ ունեն շատ զարմանալի պատմություն: Այն առաջինը պատրաստել է Ջորջ Կրամը: 1853 թ. օգոստոսի 24 -ին Ամերիկյան Moon Lake Lodge հյուրանոցի ռեստորան է այցելում մեծահարուստ Վենդերբիլտը: Նա պատվիրում է Կարտոֆիլի ֆրի: Խոհարար Կրամը պատրաստում է այն, սակայն հաճախորդը գոհ չի մնում, ասելով, որ կարտոֆիլը շատ հաստ է: Խոհարարը փորձում է պատժել հաճախորդին իր չափազանց բծախնդիր լինելու համար: Նա կտրում է կարտոֆիլը թղթի բարակությամբ և տապակում: Սակայն մեծահարուստին այդ ճաշատեսակը շատ է դուր գալիս: Կրամը բացում է իր սեփական ռեստորանը, որտեղ հիմնականում  մատուցվում էր չիպս:

Ահա թե ինչպես է առաջացել մեր սիրելի չիպսը:

Комментариев нет:

Отправить комментарий