вторник, 28 февраля 2012 г.

Հայտնի են «Օսկար» 84-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները


Ավարտվել է կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը: Միջոցառումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Կոդակ» թատրոնում:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արտիստը»: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի Հազանավիչուսի աշխատանքից, ներկայացված էին «Ժառանգները», «Ժամանակի պահապանը», «Սպասուհին», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», «Մարտական ձին», «Կեսգիշերը Փարիզում», «Կենաց ծառը», «Ահավոր բարձր և չափազանց մոտ» ֆիլմերը:
Ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդենը դարձավ հաղթող «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Նա կատարել է Միշել Խազանավիչուսի «Արտիստը» համր ֆիլմի գլխավոր դերը: 
Դերասանուհի Մերիլ Սթրիփը «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երկաթյա տիկինը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար։
«Երկրորդ պլանի դերասանուհի» և «Երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում դերասանուհիներ Օկտավիա Սփենսերը և Քրիսթոֆեր Պլամերը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույնն են ճանաչվել: Սփենսերը մրցանակի է արժանացել «Սպասուհին» ֆիլմում իր կատարած դերի համար: Քրիսթոֆեր Պլամերը լավագույնն է ճանաչվել «Սկսնակները» ֆիլմում կատարած դերի համար:
«Լավագույն ռեժիսոր» Միշել Հազանավիչուսը, ինչպես և կանխատեսում էին շատերը, «Օսկարի» է արժանացել «Արտիստը» համր ֆիլմի համար:
Օսկար 84-րդ մրցանակաբաշխույան ընթացքում «Ժամանակի պահապանը» արկածային ֆիլմն ստացել է հինգ «Օսկար»: Ֆիլմը մրցանակներ է ստացել «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն գեղարվեստական ձևավորում», «Ձայնային ռեժիսորի լավագույն աշխատանք», «Լավագույն ձայն» և «Լավագույն զգեստի ձևավորում» անվանակարգերում:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Rango ֆիլմը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի է արժանացել Undefeated ֆիլմը:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Մարտին Սկորսեզեի Hugo ֆիլմը:
Saving Face ֆիլմը Օսկարի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: 
Օտարալեզու լավագույն ֆիլմի համար Օսկար է ստացել իրանական «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» դրաման:
Արարողության կազմակերպիչները հյուրերին և մասնակիցներին բազմաթիվ անակնկալներ էին խոստացել: Հատուկ այդ միջոցառման համար հրավիրված խոհարարները մեծ նախապատրաստություններն էին տեսել: «Օսկարի» մրցանակակիրների և հավակնորդների համար կազմակերպվող ամենամյա ճաշկերույթին աշխարհի լավագույն խոհարար Վոլֆգանգ Պակը «ոսկե օսկարներ էր» ներկայացրել: Նրա խոսքով՝ ճաշացանկում 50-ից ավելի ուտեստներ են եղել, այդ թվում՝ ձուկ, ծովախեցգետին, կարկանդակներ, տարբեր տեսակի աղցաններ, իսկ ընթրիքից հետո հյուրերը վայելել են 30 տարբեր տեսակի անուշեղեն, ինչպես նաև շոկոլադե սալիկներ:

Комментариев нет:

Отправить комментарий