среда, 22 февраля 2012 г.

Աշխարհի Ամենամեծ Լողացող Կղզին Շահագործման Է Հանձնվել Սեուլում


SeoulSeoulԻնչպես տեղեկացնում է Inhabitat.com ինտերնետային կայքը, անցած շաբաթ Սեուլում Հանգան գետի վրա բացվել է աշխարհի ամենամեծ լողացող կղզին: 700 տեղանոց հյուրասրահից, ռեստորաններից և առևտրային պատկերասրահներից բաղկացած Վիվա (Viva) լողացող կղզին կազմում է 83.9 մլն դոլար արժողությամբ պետական նախագծի միայն մի մասը: Բացի 3.2 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով Վիվա կղզուց, որը բացվելուց անմիջապես հետո սկսել է հավաքել այցելուների հսկա բանակ, օգոստոս – սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է շահագործման հանձնել տարածքով ավելի փոքր ևս 2 կղզի՝ Վիսթան (Vista) 1.3 հազար քառակուսի մետր տարածքով և Տերան (Tera) 371 քառակուսի մետր տարածքով: Կղզիների ամբողջական շահագործումից հետո նախատեսվում է, որ վերջիններս կդառնան միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների, ինչպես նաև ջրային մարզաձևերի մրցումների կենտրոններ: Շինարարության ավարտից հետո բոլոր 3 կղզիներն իրար հետ կկապվեն շղթաներով:

Սեուլի կղզիները տարբերվում են Դուբայի արհեստական կղզիներից, որոնք կառուցվել են ծովի հատակը լցված ավազային հիմքի վրա: Ի տարբերություն վերջիններիս՝ Վիվան և նրան ուղեկցող մյուս 2 կղզիները լողում են ջրի վրա և հաշվի առնելով գետի հեղեղումները, կղզիները նախագծված են այնպես, որ ջրի մակարդակին զուգահեռ իրենք էլ բարձրանան և իջնեն: 2 հազար տոննա կշռով Վիվա կղզին, որն ընդունակ է պահելու ևս 6.4 հազար տոննա ծանրություն, գետի երեսին լողում է շնորհիվ 24 հսկա օդային բարձիկների: Կղզին ամրացված է 500 տոննա կշռով բետոնե հիմքին, որն էլ կղզին պահում է իր տեղում: Բացի այդ կղզու վրա տեղադրված է հատուկ անվտանգության համակարգ, որը պետք է անմիջապես ահազանգի, եթե վերջինս հեռանա իր նախատեսված հատվածից: Վիվա կղզու վրա կառուցված 3 հարկանի շինությունը ծածկված է 54 քառակուսի մետր ընդհանուր տարածքով արևային պանելներով, որոնց շնորհիվ գիշերը լուսավորվում է կառույցի ճակատը:

             
Seoul 

Комментариев нет:

Отправить комментарий