среда, 22 февраля 2012 г.

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԿԱՆ ՄՈԴԵԼ


Ճապոնական Double Research & Development ընկերությունը ներկայացրել է համակարգչային մկնիկ` Amenbo-ն, որը թույլ է տալիս կառավարել համակարգիչը, օգտագործելով ձեռքի բոլոր հինգ մատները:
Մուկը բաղկացած է վեց հիմնական մասերից` ափի համար նախատեսված հիմքից և հինգ հենարաններից, որոնք նախատեսված են հինգ մատների համար և միանում են հաղորդալարերի միջոցով:
 Amenbo mouse
Յուրաքանչյուրի մեջ ներկառուցված է սենսոր, որը հետևում է մատների շարժմանը, ինչպես նաև չափում է այն ճնշումը, որը մատներով գործադրվում է մկնիկի սեղման համար:
Այս մուկը մշակողները հավաստիացնում են, որ այն կարելի է օգտագործել մեծ ճշտության կետային դիրքավորում պահանջող ծրագրերի դեպում, օրինակ, 3D գրաֆիկական ծրագրի դեպքում:
Ներկա պահին այս սարքը  կարող է միացվել Windows 7 օպերացիոն համակարգի հետ: Կաշխատի արդյոք մկնիկը այլ համակարգերի հետ դա դեռ հայտնի չէ.

Комментариев нет:

Отправить комментарий