Կանադայում ընտանի կատուն 4ժամ հետաձգեց օդանավի թռիչքը: Դեպքը պատահել է կանադական Գալիֆակսում `դեպի Տորոնտո թռիչքի ժամանակ: Երբ ուղևորները տեղավորվել են իրենց տեղերում և պատրաստվել են թռիչքի , 10-ամյա բծավոր Ռիպլսը նյարդայնացել է , դուրս թռել իրեն տեղափոխող պայուսակից և նետվել դեպի օդաչուների խուցը:
Առաջնակարգ տեղերում նստածները փորձել են վնասազերծել չորքոտանի ավազակին , բայց նրան հաջողվել է ներթափանցել խուց և թաքնվել կառավարման վահանակի ետևում: Ստիպված էին շարժիչներն անջատել, ուղևորներին դուրս հանել, քանդել վահանակը: Կատվին հայտնաբերել են և ապահով փակել պայուսակում:
Դրանից հետո անձնակազմը մի քանի ժամ ստուգել է , թե չի հասցրել արդյոք անհանգիստ ուղևորը կրծել լարերը: Այնուամենայնիվ, հանգիստը խանգարողին թույլատրել են այդ նույն թռիչքով ուղևորվել Տորոնտո:
Комментариев нет:
Отправить комментарий