Բրիտանական Մանչեստրում ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք 30-մետրանոց թունել են փորել խանութում տեղադրված բանկոմատի տակ, ապա դրանից գումար գողացել:
Թունելը սարքավորել են լույսով ու հենապատերով. այն սկսվել է խանութի ետևում գտնվող երկաթուղային թմբից, անցել ավտոկայանատեղով ու ամրակառույցով: Նրանց հաջողվել է քանդել 38 սմ-անոց բետոնը` մինչ կհասնեին բանկոմատին: Ոստիկաններն ասում են, որ նման հանցագործություն չեն հիշում. ամենայն հավանականությամբ, դրան նախապատրաստվել են երկար:
Комментариев нет:
Отправить комментарий