понедельник, 20 февраля 2012 г.

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ 7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ




  Գլխավոր մրցակացությունը ընթանում էր  աշխարհում հայտնի, 21 ճարտարապետական շինությունների միջև: Թեկնածուների շարքում էին այնպիսի շինություններ, ինչպիսին են ` Աթենքի Ակրոպոլիսը, Էյֆելյան Աշտարակը, Եգիպտական Բուրգերը,Մոսկվայի Կրեմլը, Նյու Յորքի Ազատության Արձանը և էլի շատ հայտնի կառույցներ: Սակայն նշված կառույցներից և ոչ մեկը չհայտնվեց գլխավոր ցուցակում: Անգամ հանրահայտ Եգիպտական Բուրգերը, որոնք դեռևս 2000 տարի առաջ հին հույների կողմից ճանաչվում էին  որպես 7 հրաշալիքներից մեկը, չընդգրկվեցին այս ցուցակում:
   Սակայն Եգիպտական Բուրգերին փոխարինելու եկավ Մեքսիկայի պատմական Չիչեն- Իցա քաղաքի Մայաների Բուրգը: 
   Հետաքրքիր է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չի ճանաչում ընտրությունների  այս արդյունքները: ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարները գտնում են, որ աշխարհի ոչ բոլոր երկրներում են հնարավորություն ունեցել մասնակցելու այս ընտրություններին, քանի որ դեռևս կան մեր մոլորակում շրջաններ, որտեղ չկան բջջային հեռախոսներ և ինտերնետ:  
   Այնուամենայնիվ 2007 թ-ի հուլիսի 7-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսսաբոնում տեղի ունեցած մեծ շոուի ժամանակ, պաշտոնապես հայտարարվեցին Աշխարհի 7 նոր  հրաշալիքների անունները:

.Հռոմի Կոլիզեյումը
.Չինական Մեծ Պատը
.Թաջ Մահալը
.Պետրա` ժայռաքանդակ քաղաքը Հորդանանում
.Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում
.Ինկերի Մաչու Պիկչու քաղաքը Պերույում
.Մայաների Չիչեն Իցա քաղաքը Մեքսիկայում

Ձեզ ենք ներկայացնում Աշխարհի 7 Նոր Հրաշալիքների լուսանկարները: Առաջիկայում կներկացնենք  հրաշալիքներն ավելի մանրամասն:


 
Հռոմի Կոլիզեյումը



Չինական Մեծ Պատը



Թաջ Մահալ




Պետրա




Քրիստոսի արձանը 



Մաչու Պիկչու



Չիչեն Իցա

Комментариев нет:

Отправить комментарий