понедельник, 20 февраля 2012 г.

Մի քիչ էլ մաթեմատիկայից


Ամերիկացի դպրոցական, 10 տարեկան Կոլիկա Սմիթը առաջարկել է 5-ով բազմապատկելու եղանակ, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ի դպրոցներում:
 Հինգով բազմապատկելիս զույգ թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո: Կստացվի ճիշտ պատասխանը: Օրինակ, 148-ը պետք է բազմապատկել 5-ով: Թիվը կիսվում է` 74, վերջում ավելացվում է զրո, ստացվում է 740:
 Նույն օրինաչափությամբ նաև կենտ թվերի  հետ: Կենտ թվից հանվում է 1, թիվը կիսվում է և վերջում ավելացվում 5:

1. Օգտագործեք  8 թվանշանը 8 անգամ մաթեմատիկական գործողություններով (+,-,*,/) և ստացեք 1000:


2. Օգտագործեք 5 հատ "+" և ստացեք հավասարությունը
1 2 3 4 5 = 5 4 3 2 1

3. Առանց օգտագործելու հաշվիչ, պարզեք թե ինչի է հավասար հետևյալ արտահայտությունը
12345678902 – 1234567889*1234567891 =

4 Ունենալով 1,3,4,6 և օգտագործելով մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*) , ստանալ 24:

5. Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստացեք հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1

Комментариев нет:

Отправить комментарий