воскресенье, 4 марта 2012 г.

Հետաքրքիր փաստեր ջրի մասին



Նախորդ հարյուրամյակի ընթացքում ջրի օգտագործման ծավալներն աճել են մոտ երկու անգամ ավելի արագ քան բնակչության թվաքանակը: Եթե ամեն ինչ շարունակվի նման տեմպերով, ապա 21-րդ դարում կարևորությամբ նավթը կզիջի ջրին:
Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետների կանխատեսումներով 2007–2025 թվականների ընթացքում ջրի օգտագործման ծավալները կավելանան զարգացող երկրներում 50, իսկ զարգացած երկրներում՝ 18 տոկոսով, քանի որ զարգացող երկրներում գյուղացիները հաճախ տեղափոխվում են քաղաքներ:
Ջրի հետազոտությունների ֆոնդի գործադիր տնօրեն Ռոբ Ռենետը (Rob Renneth) պարզաբանում է, որ երկիր մոլորակի ջրային պաշարները հսկայական են: Սակայն այդ պաշարների ընդամենը 2,5%-ն է խմելու համար պիտանի, որի երկու երրորդն էլ իր հերթին գտնվում է սառեցված վիճակում: Բավական կլինի՞ արդյոք ջրի այդ քանակը, երբ ջրի կարիք ունեցողների թվաքանակը հասնի 9 միլիարդի:
Այսօր մոտ մեկ միլիարդ մարդ զգում է խմելու ջրի պակաս: Մոտ երկու միլիարդը ապրում են անբարեհաջող սանիտարական պայմաններում, ինչի հետևանքով տարեկան ջրի հետ կապված հիվանդություններից մահանում է մոտ հինգ միլիոն մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են:
Խմելու ջրի ընդամենը 8%-ն է օգտագործվում օրգանիզմի պահանջը բավարարելու համար: Մնացած 92%-ից 70-ը նախատեսված է ոռոգման, իսկ 22-ը՝ արդյունաբերության մեջ օգտագործելու համար:
Տեղումների նվազումը և ջրի աղտոտումը կհանգեցնեն նրան, որ որոշ ջրային ավազաններ կկորցնեն իրենց այժմյան արժեքը: Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի «Ակվեդուկ» վեբ-ծառայության տվյալներով հատկապես վտանգի տակ են հետևյալ գետերը և նրանց ավազանները՝ Մյուրեյ - Դարլինգ (Ավստրալիա), Կոլորադո (ԱՄՆ), Օրանժը (ՀԱՀ, Բոթսվանա, Նամիբիա, Լեսոտո), Յանցզի - Խուանխե (Կորեայի Հանրապետություն):
Ջրի հետ կապված խնդիրները մեծապես ազդում են նաև տնտեսության վրա: Բազմաթիվ ընկերություններում նկատվում է եկամտաբերության կտրուկ նվազում պայմանավորված երաշտներով, ջրհեղեղներով և այլ հանգամանքներով: Արտադրողներից որոշներն էլ արդեն հայտնում են կորուստները հատուցելու նպատակով արտադրանքի գները բարձրացնելու մտադրության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий