воскресенье, 4 марта 2012 г.

Google-ը կկարողանա փնտրել մարդկանց նկարի միջոցով



Google ընկերությունը աշխատում է բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրի վրա, որը կարող է նկարների միջոցով ճանաչել մարդկանց դեմքերը և Ցանցում որոնել ինֆորմացիա նրանց մասին:
CNN-ին տրված հարցազրույցում Հարմուրտ Նեվենը (Hartmut Neven), ով հանդիսանում է Google-ի այս ծրագրի ղեկավարը, հայտնել է, որ այդ ֆունկցիան կաշխատի միայն նրանց համար, ովքեր իրենց պրոֆիլը և այնտեղ գտնվող նկարները հասանելի կդարձնեն Google-ին, սակայն դեռ պարզ չէ, թե անձնական էջից կոնկրետ ինչպիսի տվյալներ կհաղորդվեն: Նա նշել է նաև, որ պետք է հատկապես զգույշ լինել մարդկանց գաղտնիությունը պահպանելիս, այդ պատճառով էլ նշված ծառայությունը կթողարկվի միայն այն դեպքում, երբ այս հարցի հետ կապված մշակվեն ընդունելի մոդելներ:
Հարմուրտ Նեվենը հայտնել է նաև, որ Google-ը արդեն մի քանի տարի է, ինչ ունի այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական հնարավորությունները: Ընկերությունը վաղուց է մտադիր իր փնտրման ծառայություններին ավելացնել Facebook-ի, Flicker-ի և այլ սոցիալական ցանցերի հրապարակավ հասանելի նկարները և օգտվողի մասին անձնական ինֆորմացիան, սակայն այն չի իրագործվել օգտվողի գաղտնիության հետ կապված խնդիրների առկայության պատճառով:
Հնարավոր է, որ նկարով մարդկանց փնտրման ֆունկցիան հանդես գա ոչ թե որպես առանձին ներդիր, այլ որպես Google-ի որևէ գործիքի, օրինակ նկարների փնտրող համակարգի հավելում:
Ըստ փորձագետների կոնֆիդենցիալության խնդրի մասին Google-ի մտավախությունները արդարացված են, քանի որ անձնական տվյալների գաղտնիության ապահովման կողմնակիցները հաճախ են ընկերությանը մեղադրանքներ ներկայացնում այն չպահպանելու համար:
Այսպես, 2010թ.-ին ընկերությունը ստիպված էր վճարել $8,5 մլն, որպեսզի հարթի դատական հայցերը կապված իր Buzz ծառայության հետ, որը սխալմամբ հրապարակվել է այն անձանց անունները, ում հետ օգտվողները հաճախակի են շփվել Gmail-ի միջոցով: Չնայած, որ խնդիրը շատ արագ վերացվել է, այնուամենայնիվ այս հարցով հարուցվել է դատական գործ:

Комментариев нет:

Отправить комментарий